«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
«Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետը հիմնադրվել է 1993 թվականին, այնուհետև միավորվելով դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետի հետ վերանվանվել և ստացել է ներկայիս անունը։ Ակադեմիայում կրթությունն իրականացվում է մի շարք մասնագիտություններով։
մասնագիտություններ
- Ընդհանուր մանկավարժություն, մասնագիտացումը՝ Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
- Ընդհանուր մանկավարժություն, մասնագիտացումը՝ Հայոց լեզու և գրականություն
- Մասնագիտական մանկավարժություն, մասնագիտացումը՝ Անգլերեն լեզու և գրականություն
- Հոգեբանություն
- Լրագրություն
- Դիզայն
- Հագուստի մոդելավորում
Բոլոր մասնագիտություններով իրականացվում է ուսուցում թե բակալավրի /4 տարի/ և թե մագիստրոսի /2 տարի/ կրթական ծրագրերով։ Բակալավրի ուսանողները, համաձայն գործող ուսումնական ծրագրի, անցնում են
մանկավարժական և պլեներային պրակտիկա հանրապետության լավագույն դպրոցներում և կարի արտադրամասերում,
իսկ մագիստրոսները անցնում են գիտահետազոտական պրակտիկա։ Ներկայումս Ակադեմիայում գործում են 3
ամբիոններ․
Աշխատանքային ժամեր
Հասցե
room
Կոնտակտային տվյալներ
Mail: roslinacademy@haybusak.am
«ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ
ՆԿԱՐԱԳԻՐ
«Հայբուսակ» համալսարանի Հոգեբանության ամբիոնը կազմավորումից առայսօր թողարկել է հարյուրավոր որակյալ մասնագետներ, սակայն նրա գործունեությունը նոր թափ է ստացել 2024թ. հունիսից հետո, երբ ամբիոնի վարիչ է նշանակվել հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Բենիկի Յարամիշյանը:
Ներկայում ամբիոնն ունի երիտասարդ, բարձրորակ դասախոսական կազմ՝
Յարամիշյան Վիտյա – հ.գ.թ., դոցենտ,
Ազարյան Արմինե – հ.գ.թ., դոցենտ,
Հարությունյան Հայկուհի-դասախոս, հոգեբանության հայցորդ,
Պետրոսյան Քրիստինե- դասախոս, հոգեբանության հայցորդ,
Փալանդուզյան Հասմիկ-դասախոս,
Մելիքյան Նաիրա-դասախոս,
Հայկազունի Անահիտ-դասախոս,
Գյանջումյան Էդգար-դասախոս:
Հոգեբաության ամբիոնն իրականացնում է երկաստիճան կրթական ծրագրեր՝ թողարկելով բարձրագույն կրթությամբ մասնագետներ՝ հոգեբանության բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով: Բակալավրի ուսումնական ծրագիրը 2024թ. ամռանը Լիտվայի Միկոլաս Ռոմերիսի համալսարանի հետ կատարված բենչմաչքինգի արդյունքում արդիականացվել է և համապատասխանեցվել ժամանակակից չափանիշներին: Աշխատանք է կատարվում մագիստրոսական կրթական ծրագրի արդիականացման և ամբիոնի միջազգային կապերի ստեղծման ուղղությամբ: Միջանաժամկետ կտրվածքով ամբիոնի գլխավոր նպատակն է՝ հասնել Հայբուսակ համալսարանի Ռազմավարական զարգացման ծրագրի, Առաքելության և Տեսլականի համաձայն իրեն վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացմանը, այն է՝ պատրաստել ժամանակակից աշխատաշուկային արդյունավետ ներգրավվելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ունեցող, մարդկային, բարոյական ու մասնագիտական բարձր արժանիքներով առաջնորդվող որակյալ մասնագետներ: Թեև ուսանողների թիվը մեծ չէ, ամեն տարի ամբիոնը թողարկում է ընդամենը մեկ տասնյակ մասնագետ, սակայն ամբիոնի դասախոսական և ուսանողական կազմն իրականացնում է նպատակային աշխատանք՝ ապահովելու ուսման որակը և դիմորդների թվի շարունակական ավելացումը: Ուսանողների թվի ավելացումը հնարավորություն կտա ապահովելու մագիստրոսական կրթական ծրագրերի ոլորտային մասնագիտացումը՝ արդիական պահանջարկ ունեցող մասնագիտությունների համապատասխան: Ամբիոնի համար նաև կարևոր են աշխատանքի այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են «Հայբուսակ» համալսարանի, նրա քոլեջի և ավագ դպրոցի ուսանողների, աշակերտների և աշխատակիցներին հոգեբանական աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև հանրային պատասխանատվության ստանձնումը՝ համայնքի բնակիչներին հոգեբանական ծառայություն մատուցելու միջոցով, դասախոսական կազմի և ուսանողների համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը, արդյունքների ներդրումը: