ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 9, էջ 43-49, 2023
ԻԴԻՈՊԱԹԻԿ ՍԿՈԼԻՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԿՈՐՍԵՏՆԵՐԻ ԿԵՆՍԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՌԱՉԱՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
1.1Երվանդ Հարությունյան 2.Տիգրան Պետրոսյան
Ներկայացված է 14.07.2023, ընդունված է տպագրության 24.08.2023
DOI: 10.61484/29538181-mns.9.23-43
Abstract. Ներկայացվող աշխատանքի նպատակն է շարժումների գրանցման համակարգի միջոցով ստեղծել եռաչափ գնահատման մոդել՝ սկոլիոզ ունեցող անձանց հետ տարվող վերականգնողական աշխատանքի արդյունավետության գնահատման համար։ Շարժումների գրանցման համակարգերի միջոցով գրանցելով կորսետների և վարժությունների ազդեցությունը ողնաշարի սեգմենտար մոբիլիզացիայի վրա, հնարավոր է առավել արդյունավետ դարձնել ողնաշարային շեղումների դեպքում կիրառվող վերականգնողական միջամտությունը։ Ի տարբերություն ռադիոլոգիական մեթոդների, շարժումների գրանցման օպտոէլեկտրոնային և իներցիոն համակարգերը համարվում են հիվանդների ռեաբիլիտացիոն գործընթացի մշտադիտարկման ապահով մեթոդ։ Շարժումների գրանցման ժամանակակից տեխնոլոգիաները պրակտիկ կիրառման զգալի հեռանկար ունեն, ինչը պայմանավորված է գրանցման կինեմատիկական և ուժային բնութագրերի վերլուծության արդյունքների կիրառությամբ։
Հիմնաբառեր՝ Շարժումների գրանցման համակարգ, սկոլիոզ, գնահատման մոդել, վերականգնողական բուժում