Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 9, էջ 33-42, 2023

ՊԱՐԱՑԵՏԱՄՈԼ ՊԱՐԿՈւՃՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԴԵՂԱՁևԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈւՄ

Վ. Մ. Ղազոյան, Շ. Ա. Աբրահամյան

Երևանի Հայբուսակ Համալսարան
Ներկայացված է 23.05.23, ընդունված է տպագրության 24.07.2023

DOI: 10.61484/29538181-mns.9.23-33

Ամփոփագիր. Պարացետամոլը դասվում է ներկայումս ամենահայտնի դեղերի շարքին: Այն ներառված է ցավազրկողների և հակապիրետիկների, անիլիդների (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր) խմբում: Որպես ցավազրկող միջոց կարող է կիրառվել թեթև և միջին ծանրության ցավերի ժամանակ, ինչպիսիք են գլխացավը, միգրենը, նևրալգիան, ատամնացավը, կոկորդացավը և դիսմենորեան (դաշտանային ցավերը): Կիրառվում է նաև ռևմատիկ և մկանային ցավերի սիմպտոմատիկ բուժման, իշիալգիայի, լյումբագոյի, հոդերի այտուցների և շարժունակության դժվարացման դեպքում: Դեղերի կայունության տվյալները թույլ են տալիս պատկերացում կազմել դեղի պահպանման ժամկետի մասին: Պարացետամոլ պարկուճի կայունության հիմնական դրույթների ուսումնասիրությունը կարևոր է նրանով, որ Հայաստանում այս դեղաձևը գրանցված չէ, հետևաբար անհրաժեշտություն կա հասկանալու գրանցման դեպքում ինչ արդունքներ է պետք ներկայացնել:
Հիմնաբառեր՝ Պարացետամոլ պարկուճ, կայունություն, դեղի պահպանման ժամկետ