Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 9, էջ 9-15, 2023

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍԹՐԵՍԻ և ՏԱԳՆԱՊԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. Հետազոտություն Երևանի «Հայբուսակ» համալսարանում։

Ջեֆրին Ջոնի, Տիգրան Պետրոսյան.

Երևանի Հայբուսակ համալսարանի բժշկական ինստիտուտ

Ներկայացված է 18.05.2023, ընդունված է տպագրության 24.07.2023

DOI: 10.61484/29538181-mns.9.23-9

Ամփոփագիր. Հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու ուսանողների շրջանում սթրեսի և անհանգստության տարածվածությունը և պարզելու հավանական գործոնները, որոնք նպաստում են քննական տագնապին: Հարցմանը մասնակիցնել են Երևանի Հայբուսակ համալսարանի բժշկական ինստիտուտի ուսանողները: Հետազոտությունը իրականացվել է STABS հարցաշարով՝ հաշվի առնելով տարիքը, սեռը, կրթության տարին և ազգությունը: Ըստ STABS չափանիշների, ուսանողները, ովքեր հավաքել են 160 և ավելի միավոր, ունեն տագնապ, որն ազդում է նրանց ակադեմիական կատարողականի և հուզական վիճակի վրա: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 103 մասնակիցներից 21-ը (20.3%) համապատասխանում են այս չափանիշին:
Հիմնաբառեր՝ թեստ, սթրես, բժշկական, ուսանող, հարցում,