ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 37-44, 2023
ԽԱՂԸ ՈՐՊԵՍ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ
Ամալյա Սահակյան
«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
Ընդունված է տպագրության, 20.06.2023
DOI: 10.61484/29538181-ss.8.23-37
Ամփոփագիր․ Խաղի էության և նշանակության մասին գոյություն ունեն տարբեր տեսություններ: Խաղը երեխային հնարավորություն է ընձեռում ստեղծագործելու, երևակայելու, սովորելու, համագործակցելու և, իհարկե, զարգանալու: Տարրական դպրոցում հնարավոր է շատ ուսումնադաստիարակչական խնդիրներ լուծել խաղի միջոցով: Խաղը բացահայտում է երեխայի անհատական ընդունակությունները, կարողությունները, նպաստում է երեխայի անձի զարգացմանը:
Հիմնաբառեր․ խաղ, ստեղծագործական կարողություններ, ուսուցում, ակտիվություն, դաստիարակություն, զարգացում, երևակայություն: