ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 180-188, 2023
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Յանինա Մարինոսյան
ՀՀ ԳԱԱ Փիլիոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, ԵՀՀ Բժշկական ինստիտուտ
Ներկայացված է 07.06.2023, ընդունված է տպագրության 21.08.2023
DOI: 10.61484/29538181-ss.8.23-180
Ամփոփագիր․ Հեղինակը հանգամանորեն քննարկում է բժշկական օգնությունը որպես կյանքի իրավունքի ապահովման միջոցի բովանդակային առանձնահատկությունները: Հեղինակի կարծիքով ՀՀ Սահմանադրությունում ամրագրված «առողջության պահպանման իրավունք» եզրույթը առավել լիարժեք է արտահայտում առողջության իրավունքի իմաստն ու բովանդակությունը: Այս սահմանադրական դրույթի բովանդակությունը կոնկրետացվել է գործող օրենսդրության նորմերում:
Հիմնաբառեր. բժշկական օգնություն, առողջության պահպանման իրավունք, սահմանադրություն, կյանքի իրավունքի իրավակարգավորում: