Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 141-151, 2023

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՕՐՈՔ

Վահե Թորոսյան, Նարեկ Մարտիրոսյան

Երևանի Հայբուսակ համալսարան
Ներկայացված է 12.04.2023, ընդունված է տպագրության  03.06.2023

DOI: 10.61484/29538181-ss.8.23-141

Ամփոփագիր․ Քննարկված է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության քայքայումը տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով: Թեև սուլթանին հաջողվել էր ցաքուցրիվ անել «նոր օսմաններին» այնուամենայնիվ, նրանց կազմակերպությունների անդամները շարունակում էին գոյատևել եվրոպական երկրներում: Ընդդիմադիր ուժերի ակտիվացման համար նոր ազդակ ծառայեց դեռևս 19-րդ դարավերջին ծագում առած և 1908թ. սրված մակեդոնական ճգնաժամը: Նոր ձևավորված ընդդիմադիր ուժերի համար առաջնահերթություն էր փրկել Օսմանյան կայսրությունը վերջնական փլուզումից: Որպես այդ նպատակի միջոց, ընդդիմադիր ուժերը հրատապ էին համարում սուլթան Աբդուլ Համիդի վարչակարգի տապալումը: Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր «Իթթիհատ վե թերաքքը» («Միություն և առաջադիմություն») կոմիտեն, որի անդամներին անվանում էին երիտթուրքեր:
Հիմնաբառեր՝ Ընտրական օրենսդրություն, Օսմանյան կայսրություն, ցեղասպանություն, երիտթուրքեր,ընտրական իրավունք.