ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 120-131, 2023
ԺԱՌԱՆԳՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Ռաֆիկ Սիրունյան
Երևանի «Հայբուսակ» համալսարան
Ներկայացված է 02.05.2023, ընդունված է տպագրության 03.06.2023
DOI: 10.61484/29538181-ss.8.23-120
Ամփոփագիր. Անկախ քաղաքացու գույքային դրությունից, յուրաքանչյուրը մտածում է իր գույքի հետագա ճակատագրի մասին: Այդ է պատճառը, որ ժառանգման 2 հիմքերից՝ ըստ օրենքի և ըստ կտակի, օրենսդիրը քաղաքացուն առաջին հերթի հնարավորություն է տալիս իր հայեցողությամբ որոշել իրեն պատկանող գույքի հետագա ճակատագիրը: Իսկ դա հնարավոր է միայն կտակ կազմելու միջոցով: Քննարկված են ժառանգման այդ ձևերը, պարզաբանում մտցնելով որոշ հաճախ նկատվող թյուրըմբռնված
հարցերում։
Հիմնաբառեր. Ժառանգ, ժառանգատու, ժառանգումն ըստ կտակի և ըստ օրենքի, իրավական նորմ, հասարակական-տնտեսական ֆորմացիա, սեփականության իրավունք: