ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 73-77, 2023
“ESTUARY ENGLISH” ԵՎ ՆՐԱ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԿՑԵՆՏ:
Երան Խաչատրյան
«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
Ներկայացված է 14.05.2023, ընդունված է տպագրության 10.07.2023
DOI: 10.61484/29538181-ss.8.23-73
Ամփոփագիր. «Estuary English» տերմինը ստեղծվել է Դեյվիդ Ռոզուորնի կողմից 1984 թվականին և առաջին անգամ նկարագրվել է Times թերթիուսումնական հավելվածի հայտնի հոդվածում: Ըստ հեղինակի այն հնչյունաբանական և սոցիալական միջանկյալ խոսվածք է Քոքնիի (բնիկ լոնդոնցիների խոսվածքի) և RP-ի (Ընդունված արտասանություն) միջև, հիմնված Լոնդոնի հարավ-արևելյան առոգանության վրա: Այն, ինչ նա համարում է «Estuary English» -ի նորությունն ու ամենաուշագրավ բնորոշ գիծը, նրա սոցիալական ընդունելիության աճն է: Ռոզուորնը նույնիսկ «Estuary English»-ը բնութագրում է որպես «Նոր RP»:
Հիմնաբառեր․ Estuary English, RP, Cockney English, l-vocalization․ glottaling, happy-tensing, yod-coalescence, accent, h dropping, th fronting.