Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 11, Էջ 61-67, 2024

ՋՐԱԾՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՇՈւՐՋ

Սերժ Պաշին

Արեգակի եւ երկրի ֆիզիկայի ինստիտուտ, Իրկուտսկ 
Ներկայացված է  23.04. ընդունված է տպագրության 17.07.

DOI: 10.61484/29538181-sj.11.24-7

Ամփոփագիր. Հետազոտության նպատակն է կապ հաստատել նուկլոնի
զանգվածային շառավիղի ու ջրածնի իոնացման էներգիայի միջեւ, եւ որոշել
նուկլոնների եւ լեպտոնների զանգվածային շառավիղները։ Ցանկացած
տարրական մասնիկի շառավիղը կապված է ատոմական հատկությունների
հետ, ինչպիսին է ջրածնի իոնացման էներգիան: Պարզվում է, այն հակադարձ
համեմատական է ջրածնի իոնացման էներգիային եւ ուղիղ համեմատական
մասնիկի հանգստի զանգվածին: 

Հիմնաբառեր՝ ջրածնային իոն, նուկլոն, Բորի շառավիղ, ջրածնի
իոնացման էներգիա։