Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 11, Էջ 53-60, 2024

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ - ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ

Նալբանդյան Մ.Ա.

Ներկայացված է  22.06 ,   ընդունված է տպագրության 17.07

DOI: 10.61484/29538181-sj.11.24-6
Ամփոփագիր. Դիտարկված են Հայաստանում էներգետիկայի զարգացման հիմնական ուղղությունները, կանաչ տնտեսությանն անցնելու մեխանիզմներն ու մակար- դակները։ Կապիտալի բոլոր ձեւերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը նշվում է որպես էներգիայի առաջնահերթ ձեւերի վերանայման հարմար- վողական ճանապարհ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բնա- կան եւ մտավոր կապիտալի գնահատմանը եւ վերափոխմանը` տնտեսական զարգացման ճանապարհին տեխնոլոգիական բաղադրիչի աճի համա- տեքստում: Միաժամանակ քննարկվել են ոչ վերականգնվող ռեսուրսների օգտագործմամբ արտադրության ավանդական ձեւերի բնապահպանական ռիսկերը, արտադրական գործընթացների տեխնոլոգիական բարելավման ուղիները, վերահսկողության ընթացակարգերի եւ որակի միջազգային չափա- նիշները հաշվի առնելու հրատապ անհրաժեշտությունը։ Հիմնավորված է տարբեր համակարգերում բնապահպանական եւ տնտեսական վնասնե- րի գնահատման մեթոդների վերանայման եւ կատարելագործման անհրա-ժեշտությունը՝ համադրման եւ համեմատման նպատակով էներգետիկ անցմաննմ փոփոխվող պայմաններում: Առաջարկվում են կապիտալի ձեւերի եւ մտավոր կապիտալի գնահատման մոտեցումների հավասարակշռման ուղիները գիտական եւ կրթական զարգացման ռազմավարությունների կառավարման միջոցով:
Հիմնաբառեր. էներգետիկ անցում, ներդաշնակեցման գործոններ, հարմարվողական հսկողություն