Back

YHԵՀՀ Գիտական հանդես, հատոր 11, էջեր 4-17, 2024

ԹԱՅ-ՉԻ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՅԿՎԱՆԴՈԻՍՏՆԵՐԻ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ՀԵՏՈ ՄԱՐՄՆԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Գրիգորիոս-Իսաակ Դեմիրչյան, Տիգրան Պետրոսյան

Երեւանի Հայբուսակ համալսարանի Բժշկական ինստիտուտ
Մուտք՝ 02.06.24, գրախոսում՝ 13.07, ընդունված է տպագրության՝ 17.07

DOI: 10.61484/29538181-sj.11.24-1

Ամփոփագիր. Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Թայ-Չի համալիր
վարժությունների ազդեցությունը սրունքվեգային հոդի ֆունկցիոնալ անկայունություն
ունեցող թաեկվանդոիստ մարզիկի դինամիկ հավասարակշռության եւ ստորին վեր-
ջույթների կինեմատիկական պարամետրերի վրա։ Աշխատանքում նշված մարզումա-
յին ծրագիրը կիրառվել սրունքվԵգային հոդի վնասվածք ունեցող թաեկվանդոիստի
ֆիզիկական ռեաբիլիտացիայի երրորդ մարզական փուլում, որպես մարզիկի մարմնի
հավասարակշռությունը վերականգնելու միջոց՝ հարմարեցնելով Թայ-Չի համակարգի
վարժությունները թաեկվանդոյում կիրառվող շարժումների կենսամեխանիկական
առանձնահատկություններին։ Մարզիկի վերականգնումը այս փուլում տեւել է ինը
շաբաթ, որի ընթացքում կիրառվել է Թայ-Չի ութ շարժում եւ հինգ քայլ սկզբունքը, ինչի
արդյունքում բարելավվել է BTS էլեկտրոնային հարթակով գնահատվող հավասարա-
կշռության բոլոր ցուցանիշները՝ ծանրության բաշխվածության, զգայական ինտե-
գրման, մարմնի կայունության սահմանների, պարանոցային մարտահրավերների,
մարմնի ծանրության կենտրոնի փոփոխության եւ մեկ ոտքի վրա կանգնած թեստի
արժեքները: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Թայ-Չի վարժություն-
ները ընտրված համակցումը կարող է բարելավել մարզիկների հավասարակշռությունը
վերահսկելու ունակությունը՝ այն դարձնելով նաեւ կիրառելի առօրյա մարզումների
համար: Այդ վարժությունների համալիրը կարող է արդյունավետ լինել նաեւ գանգ-
ուղեղային փակ վնասվածքներից հետո կիրառվող ֆիզիկական վերականգնողական
ծրագրերում, որտեղ հատուկ մաս է կազմում հավասարակշռության վերականգնումը։

Հիմնաբառեր. Թայ-Չի վարժություններ, Թաեկվանդո, վնասվածքներ, հավասա-
րակշռություն, վերականգնում