Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր Էջ 5-13, 2024

ՀԵՏԱԶՈՏԱՀԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1.Վարդան Բոստանջյան, 2.Արմինե Զախարյան

1 ԵՊՀ ֆինանսական հաշվառման ամբիոն, 2 ՀՀ ԳԱԱ, Գիտակրթական միջազգային կենտրոն
Մուտքագրված է 02.05.24, գրախոսված է 24.05.24, ընդունված է տպագրության՝ 26.06

DOI: 10.61484/29538181-sj.10.24-01

Ամփոփագիր. Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում հետա- զո տահեն կրթության կազմակերպման միջոցով գիտական ներուժի հզորացման մեթոդների եւ մեխանիզմների, դրանց արդյունավետ կիրառումը պայմանավորող գործոնների, ինչպես նաեւ գիտության ոլորտի ինովացիոն զարգացման խթանման հիմնահարցերի ուսումնասի րությանը: Հոդվածում Հայաստանի Հանրապետության
օրինակով դիտարկվել են հետա զո տահեն կրթության կազմակերպման եւ ֆինան սա- վորման հնարավորու թյուն ները, մշակ վել են հետազոտահեն կրթության կազմակերպ- ման միջոցով տնտեսության ինովացիոն զարգացման խթանման որոշակի մեխա-նիզմ ներ:

Հիմնաբառեր. գիտություն, կրթություն, ինովացիոն զարգացում, ֆինանսավո րում,
գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն, զարգացում, արդյունավե տու թյուն