Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 170-179, 2023

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Մկրտիչ Մուրադյան

Երևանի Հայբուսակ համալսարան
Ներկայացված է 30.03.2023,  ընդունված է տպագրության 03.06.2023

DOI: 10.61484/29538181-ss.8.23-170

Ամփոփագիր. Սույն հոդվածում քննարկվում է իրավական ակտերի նախագծի նախապատրաստման և գործընթացի ժամանակ ծագած խնդիրները։ Հեղինակը ներկայացնում է ՀՀ օրենսդրական բարեփոխումների համատեքստում իրավական ակտերին նվիրված նախագծերի հիմնախնդիրները՝ կարևորելով միջազգային փորձի ուսումնասիրությունը։ Առանձնահատուկ ընդգծվում է հանրաքվեի նշանակությունը ու դերակատարությունը՝ որպես ժողովրդի կամքի արտահայտման միջոց։ Նորմատիվ իրավական ակտերի գրագետ և ճշիտ ընդունումը էապես նպաստում է ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը Հայաստանի Հանրապետությունում։
Հիմնաբառեր. իրավական ակտ, հանրաքվե, սահմանադրություն, օրենսդրություն, իրավական նորմ, իրավաստեղծ գործունեություն