ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 45-50, 2023
ՇԵՂՎԱԾ ՎԱՐՔՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ՍՈՑԻԱԼՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Քրիստինե Պետրոսյան
Երևանի Հայբուսակ համալսարանի «Ռոսլին» ակադեմիա, դասախոս
Ընդունված է տպագրության, 20.06.2023
DOI: 10.61484/29538181-ss.8.23-45
Ամփոփագիր․ Շեղվող կոչվում է այն վարքաձևը, որը չի համապատասխանում սոցիալական սպասումներին, շեղված է տվյալ սոցիալական, հասարակականն խմբերի, տվյալ հասարակության և մշակույթի կողմից ընդունված սոցիալական նորմերից։ Անհատական սոցիալ-մանկավարժական չափանիշն արտացոլում է յուրաքանչյուր անձի արժեքը։ Տվյալ չափանիշին համապատասխան՝ մարդուն ներկայացվող ժամանակակից պահանջները չեն սահմանափակվում հասարակական նորմերը, հրահանգները կատարելով, այլ ենթադրում են նաև ինքնաճանաչողություն և ինքնակատարելագործում։ Քննարկված են շեղվող վարքի հիմնական տիպերը և տրված են համապատասխան առաջարկներ։
Հիմնաբառեր․ սոցիալ-մանկավարժական, հասարակական նորմ, դելիկվենտ, հանցավոր վարք, ինքնաճանաչողություն, ինքնակատարելագործում: