Հոկտեմբերի 30–31-ը Երևանի Հայբուսակ համալսարանի Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողները մասնակցեցին ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպած «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթին։ Այն նվիրված էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին:
Դատախաղին իրենց ուժերն էին փորձում Հայաստանի տարբեր բուհերի 55 ուսանողից բաղկացած 14 թիմեր: Մրցույթին որպես դատավորներ ներգրավված էին 40-ից ավել իրավաբաններ՝ դատախազներ, դատավորներ, փաստաբաններ։
Դատախաղն ապագա իրավաբաններին հնարավորություն է տալիս գործնականում կիրառելու տեսական գիտելիքներն ու զարգացնելու մասնագիտական հմտությունները։
ԵՀՀ թիմի մարզիչն էր համալսարանի դասախոս Սանասար Գևորգյանը։


