Հայտարարություններ

«Հայբուսակ» համալսարանի 2024-2025 ուստարվա գիտակրթական դրամաշնորհների ֆինանսավորման մրցույթ

«Հայբուսակ» համալսարանի 2024-2025 ուստարվա գիտակրթական դրամաշնորհների ֆինանսավորման մրցույթ

Երևանի «Հայբուսակ» համալսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա գիտահետազոտական դրամաշնորհների ֆինանսավորման մրցույթ, որի նպատակն է՝

  • խթանել գիտական խմբերի գործունեությունը,
  • խրախուսել ուսանողների ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում,
  • խթանել ներքին գիտակրթական համագործակցությունն ու միջգիտակարգային ոլորտների զարգացումը ԵՀՀ-ում,
  • բարձրացնել Համալսարանի հասարակական ազդեցությունը՝ տարածելով հետազոտության արդյունքներն ավելի լայն հանրության շրջանում,
  • հնարավորություն տալ աշխատակիցներին և ուսանողներին փորձ կուտակել արտաքին մրցույթներին մասնակցելու համար։

Դրամաշնորհային ֆինանսավորումը տրամադրվում է «բժշկական», «բնագիտական», «հասարակական» և «հումանիտար» ուղղություններով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025թ․ հունվարի 31-ն է: Հայտերն ուղարկել science@haybusak.am էլեկտրոնային հասցեին։

Հայտերի ընդունման ընթացակարգին և խմբի անդամներին ներկայացվող պահանջներին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք +374 94384067 կամ գրեք science@haybusak.am էլեկտրոնային հասցեին։

Կիսվել