Կայացավ Հայկական Հոգևերլուծական ասոցիացիայի(ՀՀԱ) և Հայաստանում Հոգևերլուծության Զարգացման Ֆրանս-Հայկական Ասոցիացիայի(ՀՀԶՖՀԱ) նախաձեռնությամբ կազմակերպված 9-րդ միջազգային հոգևերլուծական գիատժողովը Հայաստանում՝ «Հանդիպում» խորագրով։
Գիտաժողովի շրջանակներում ներկայացվեցին և վերլուծվեցին հոգևերլուծական բազմաթիվ հետաքրքիր դեպքեր։
Գիտաժողովին մասնակցեցին ԵՀՀ դասախոս Ն․ Հովսեփյանը, հոգեբաններ Ք․ Պետրոսյանը, Ա․Հայկազունին և Ն․ Մելիքյանը, ինչպես նաև Հունաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից ժամանած հայտնի թրեյնինգ հոգևերլուծողներ։




