
2024 թ․ մարտի 6-ին ԵՀՀ արտաքին կապերի պատասխանատու Լ․ Հակոբյանը, Զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը և ԶԿՈԱ համակարգող Մ․ Հովհաննիսյանը մասնակցեցին «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողության վերաբերյալ տեղեկատվական վեբինարին։ Իտալիայից հրավիրված վիրտուալ փոխանակումների փորձագետ Սառա Պիտտարելլոն ներկայացրեց վիրտուալ փոխանակումների տարատեսակները և պատասխանեց մասնակիցների հարցերին ունեցավ: Սահիկաշարեր ներկայացրեցին նաև տեղական բուհերի ներկայացուցիչներ։ Հանդիպումը կազմակերպել էր Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը։ Հանդիպման ավարտին ԶԿՈԱ թիմը կապ հաստատեց Սառա Պիտտարելլոյի հետ, որը խոստացավ աջակցել ԵՀՀ թիմին՝ Իտալիայի առաջատար համալսարանից մեկի հետ ինստիտուցիոնալ բենչմարկինգ իրականացնելու գործում։


