

Ս․ թ․ փետրվարի 28-ին ԵՀՀ ԶԿՈԱ թիմը կազմակերպեց հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային խմբերի գործունեությունը։ Խմբերի ներկայացուցիչները թվարկեցին փետրվարին կատարված աշխատանքները։ Մ․ Հովհաննիսյանը մասնակիցներին ծանոթացրին Ն․ Մելիքյանի հետ և ասացին, որ այսուհետ հոգեբանության ուսման ծրագրերի աշխատանքային խմբերին պետք է ներգրավվեն նոր աշխատողները՝ Ն․ Մելիքյանը և Ա․ Հայկազունին։ Հանդիպման երկրորդ մասում Մ․ Հովհաննիսյանը ներկայացրեց ակադեմիական խորհրդի սկզբունքները և դրա ներդրման մշակույթի կարևորությունը։ Նա անդրադարձավ մասնակցայնությանը, ներկայացուցչականության սկզբունքներին և միասին քննարկելու, որոշումներ կայացնելու և գործի հանդեպ սեփականատիրոջ զգացման հարցերին։ Որոշվեց մշակել ակադեմիական խորհրդի կանոնակարգը։


