
2023 թվականի դեկտեմբերի 21-ին Զարգացման և կրթության որակի ապահովման կենտրոնը (ԶԿՈԱԿ) կազմակերպեց տարևերջյան ամփոփիչ հանդիպում՝ ԵՀՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում կազմված գործողությունների պլանի շրջանակում կատարված աշխատանքները և հաշվետվությունները քննարկելու համար։ Մասնակիցները քննարկեցին իրենց հաշվետվությունները և բենչմարքինգի իրականացման ընթացքը և պլանավորված այլ անելիքները։ Որոշվեց ամսական հաշվետվություններ պատրաստել փորձագետների խորհուրդների կատարողականի վերաբերյալ։ ԶԿՈԱԿ-ը նման հանդիպումներ կկազմակերպի յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում։


