
Նոյեմբերի 30-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը և ԶԿՈԱ պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը մասնակցեցին առցանց սեմինարի՝ «Շահակիցների դերը միջին մասնագիտական որակավորումների զարգացման և կառավարման մեջ․ ի՞նչն է աշխատում և ինչը` ոչ քաղաքացիական հասարակության և սոցիալական գործընկերների համար», որը կազմակերպել էր Եվրոպական վերապատրաստումների հիմնադրամը (ETF GLAD)։ Լեհաստանի «Միջին մասնագիտական իրավասությունների վկայական» հիմնադրամի ներկայացուցիչներ Էդիթա Միգալկան և Մարեկ Մարչակը ներկայացրին լեհական հիմնադրամի գործունեությունը՝ մասնավորապես միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններին և անհատ շրջանավարտներին ավարտական իրենց կողմից ավարտական վկայական շնորհելու մասին:


