
Քննարկում ենք ԵՀՀ 2023/24 ուստարվա գործառնական պլանը
Հուլիսի 20-ին և 25-ին ԵՀՀ Զարգացման և կրթության որակի ապահովման կենտրոնը նախաձեռնել էր քննարկումներ 2023/24 ուստարվա գործառնական պլանի նոր կառուցվածքի շուրջ: Որոշվեց համապատասխան աղյուսակներում այս տարի ներառել նաև HAKA-ի խորհուրդների հիման վրա կազմված գործողությունների պլանի հիմնական կետերը, հստակեցնել ամսաթվերը և հատուկ ուշադրություն դարձնել ԵՀՀ ռազմավարության SWOT/TOWS վերլուծությանը, որը դիտարկվելու է որպես ռազմավարության հավելված։


