
ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Բժշկական ինստիտուտում
Մայիսի 23-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Բժշկական ինստիտուտի օտարերկրյա ուսանողների գծով տնօրենի տեղակալ Ն․ Մարտիրոսյանը, ինստիտուտի դասավանդողներ, ուսանողներ, պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը ու մշտադիտարկման և գնահատման պատասխանատու ուսանողուհի Ե․ Հովհաննիսյանը։ Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց նախօրոք տրված անհատական գնահատականներն՝ ըստ չափորոշիչների։ Նրանք առաջարկեցին ավելի ինտենսիվ կերպով ներգրավել արտաքին շահակիցներին և մասնագետներին, օրինակ՝ երիտասարդ բժիշկներին, գրադարանը համալրել նոր գրականությամբ, ուսուցանման ընթացքում կիրառել խաղային տարրեր, կազմակերպել ընդունելություն նախապատրաստական կուրս, դասավանդողների համար մասնագիտական և մանկավարժական վերապատրաստման պայմաններ ստեղծել, ամրացնել կապը շրջանավարտների հետ, ընդլայնել ԲՈւՀ-ի հասարակական ծառայությունները և այլն։
Քննարկվեցին նաև համալսարանի կրթական ծրագրերի որակի ապահովման, ակադեմիական վարվելակերպի զարգացման և այլ գործընթացներում ժամավճարով դասավանդողների և արտաքին շահակիցների ներգրավումը, մոտիվացիան և իրենց աշխատանքի արժևորումը։
Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել բարեփոխումներ։


