Միջոցառումներ

ԵՀՀ որակի ապահովման տարեկան ինքնագնահատում Հետազոտությունների ռեսուրս կենտրոնում

ԵՀՀ որակի ապահովման տարեկան ինքնագնահատում Հետազոտությունների ռեսուրս կենտրոնում

Մայիսի 10-ին և 17-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի տնօրեն Մ․ Մաթոսյանը, «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի գիտության գծով տնօրենի տեղակալ Մ․ Բալոյանը, Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ, ինչպես նաև պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը ու մշտադիտարկման և գնահատման պատասխանատու ուսանողուհի Ե․ Հովհաննիսյանը։ Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց անհատական գնահատականներն՝ ըստ չափորոշիչների։ Նրանք առաջարկեցին ավելացնել դասալսումների քանակն ըստ ինստիտուտների ուսանողների թվի, ստեղծել որակի պատասխանատուների հաստիք, ուշադրություն դարձնել Ռոսլին-ի ՄԿԾ-ներում ուսանողների ներգրավվածությանը, Բժշկական ինստիտուտի դասաժամերից առցանց դասերը հնարավորինս փոխարինել լսարանային դասերով, ստեղծել հետազոտությունների մասնակիցների անձնական տեղեկության պաշտպանության կանոնակարգ և այլն։

Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել փոփոխություններ։

Կիսվել