
ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
Մայիսի 17-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի տնօրեն Ա․ Հարությունյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Ս. Հովհաննիսյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար և ՄԿԾ աշխատանքային խմբերի ղեկավար Ն. Հովսեփյանը, ինստիտուտի դասավանդողներ, ուսանողներ, ինչպես նաև պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը ու մշտադիտարկման և գնահատման պատասխանատու ուսանողուհի Ե․ Հովհաննիսյանը։ Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց նախօրոք տրված անհատական գնահատականներն՝ ըստ չափորոշիչների։ Մասնակիցների առաջարկություններից էին՝ կազմակերպել քննարկումներ ուսանողների շրջանում, կնքել պրակտիկայի կայուն և երկարաժամկետ պայմանագրեր գործատուների հետ, ատկիվացնել ուսումնաօժանդակ կառույցների աշխատանքը, խստացնել ընդունելությունը և աջակցել դասավանդողների զարգացմանը, փորձի փոխանակություն այլ բուհերի դասավանդողների և վարչական աշխատակիցների հետ, թարմացնել կայքը ու Ֆեյսբուքի էջը, մշակել հետազոտությունների խրախուսման մոտեցումներ, կնքել ծառայությունների մատուցման պայմանագրեր համայնքապետարանի հետ և այլն։
Քննարկվեցին նաև համալսարանի զարգացման և որակի ապահովման գործընթացներում ժամավճարով դասավանդողների և արտաքին շահակիցների ներգրավումը, մոտիվացիան և իրենց աշխատանքի արժևորումը։
Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել փոփոխություններ։


