

ԵՀՀ որակի ապահովման տարեկան ինքնագնահատում Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում
Մայիսի 4-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Լ․ Մալխասյանը, ինստիտուտի դասավանդողներ, ուսանողներ, շրջանավարտ, ինչպես նաև պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը ու մշտադիտարկման և գնահատման պատասխանատու ուսանողուհի Ե․ Հովհաննիսյանը։ Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց նախօրոք տրված գնահատականներն՝ ըստ չափորոշիչների։ Որոշվեց ամրագրել խորհուրդներում և հանձնաժողովներում ուսանողներին ներառելու իրավական հիմքերը, հեշտացնել գրականության ձեռք բերման գործընթացը, պարզեցնել և մատչելի դարձնել գնահատման համակարգը ու կազմակերպել տարբեր մրցույթներ։
Քննարկվեցին նաև համալսարանի զարգացման և որակի ապահովման գործընթացներում ժամավճարով դասավանդողների և արտաքին շահակիցների ներգրավումը, մոտիվացիան և իրենց աշխատանքի արժևորումը։
Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել բարեփոխումներ։


