

Հավաստագրման փորձագետների այցի նախապատրաստական հանդիպումներ
Փետրվարի 17-ին Կրթության որակի Էստոնական գործակալությունը (HAKA), կազմակերպել էր հանդիպում ԵՀՀ ներկայացուցիչների փորձագետների այցի նախնական օրակարգը ներկայացնելու համար։
Փետրվարի 28-ին ԵՀՀ կազմը հանդիպեց քննարկելու տարեկան հարցման արդյունքները և HAKA-ի այցի օրակարգը։ Մասնակիցները որոշեցին կյանքի կոչել տարեկան հարցման ընթացքում ստացած առաջարկությունները, փորձագետների այցի համար ամբողջացնել մասնակիցների ցուցակը և տրամադրել անհրաժեշտ հավելյալ փաստաթղթերը։
Մարտի 13-ին ԵՀՀ թիմը կրկին հանդիպեց՝ քննարկելու մասնակիցները ցանկը։ Այնուհետև հանդիպմանը առցանց միացավ StrikePlagiarism ծրագրի ներկայացուցիչը և ներկայացրեց այդ ծրագրի առանձնահատկությունները և գրագողության դեմ պայքարելու մոտեցումները։ Մասնակիցները քննարկեցին նաև գրադարանից օգտվելու կանոնները և ներկայացրին առաջարկություններ։ Հանդիպմանը որոշվեց նաև ԵՀՀ-ի ներքին ցանցում օգտագործել SharePoint համակարգը։
Մարտի 15-ին ԵՀՀ թիմը ճշգրտեց փորձագետների հետ հանդիպման մասնակիցների ցանկը և քննարկեց ԵՀՀ ինքնավերլուծության հաշվետվության հավելվածները։


