Միջոցառումներ

Գործնական հանդիպում ՀՀ ԳԱ էկոկենտրոնի ERLEP լաբորատորիայում` Էրազմուս+ MENVIPRO ծրագրի շրջանակում

Գործնական հանդիպում ՀՀ ԳԱ էկոկենտրոնի ERLEP լաբորատորիայում` Էրազմուս+ MENVIPRO ծրագրի շրջանակում

2022 թվականի նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկման մասնակիցների խորհրդով Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը Էրազմուս+ MENVIPRO ծրագրի շրջանակում հունվարի 27-ին կազմակերպել էր հանդիպում ՀՀ ԳԱ Էկոկենտրոնի ERLEP լաբորատորիայում՝ ծանոթանալու կենտրոնի դասավանդման և հետազոտության նոր և նորարարական մեթոդներին։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց և Էկոկենտրոնի գործունեությունը ու դրամաշնորհային ծրագրերը ներկայացրեց Էկոկենտրոնի տնօրեն Լ․ Սահակյանը։ Էկոկենտրոնի երկու ասպիրանտ ներկայացրին իրենց գիտական հետազոտությունները և պատասխանեցին մասնակիցների հարցերին։ և հանդիպման ավարտին Էկոկենտրոնի լաբորատորիաներում շրջայց կատարելու։

ԵՀՀ-ից հանդիպմանը մասնակցեցին ուսումնական գծով պրոռեկտոր Ս․ Հովհաննիսյանը, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Ա․ Հարությունյանը, զարգացման և որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, ԵՀՀ քոլեջի կրթության որակի ապահովման պատասխանատու Ի․ Պորկշեյանը և ԶԿՈԱԿ համակարգող Մ․ Հովհաննիսյանը։

Կիսվել