Միջոցառումներ

Մասնակցություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ ֆրանկոֆոն ֆորումին

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ՅՈԻՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համատեղ նախաձեռնել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ ֆրանկոֆոն ֆորումի» ստեղծումը:

Ամենամյա ֆորումի նպատակն է համախմբել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բուհերում կրթության որակի ապահովման մասնագետներին՝ իրականացնելու փորձի փոխանակում և առաջարկելու ոլորտի հիմնախնդիրների լուծումներ։

Առաջին հիբրիդային ձևափափով ֆորումը կայացավ ս․թ․ փետրվարի 24-25-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ Ֆորումի մասնակիցներին ողջունեցին ՀՖՀՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ֆորումին մասնակցում էին ֆրանկոֆոն պրոֆեսորներ, որակի մասնագետներ Հայաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, Թունիսից, Ռումինիայից, Մոլդովայից, ԱՄ-էից, Ալբանիայից և այլն։ Երևանի «Հայբուսակ» համալսարանից մասնակցեցին Զարգացման և որակի ապահովման կենտրոնի աշխատակիցներ Հ․ Կաժոյանը և Մ. Հովհաննիսյանը։

Կիսվել