Միջոցառումներ

ԿՈԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ս.թ. հուլիսի 21-ին կայացավ ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների հանդիպումը, որին մասնակցեցին ԿՈԱԿ տնօրեն, բ.գ.թ. Եվա Թորոսյանը, նույն կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի որակի պատասխանատու Արևիկ Խուգեյանը և Իրավագիտության և Միջազգային հարաբերությունների ինստիտուտի որակի պատասխատու Նարեկ Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում ԿՈԱԿ տնօրեն, բ.գ.թ. Եվա Թորոսյանը որակի պատասխանատուներին տեղեկացրեց հերթական անհրաժեշտ հարցում կատարելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկեց ՄԿԾ-ների լրամշակման մասին տվյալների ստացման անհրաժեշտությունը, գրապահուստի և էլեկտրոնային գրադարանի հարստացումը, մասնագիտական և մեթոդական վերապատրաստումների կազմակերպումը և այլ ընթացիկ հարցեր:

Կիսվել