
Ս.թ. ապրիլի 26-ին կայացավ «Եվրոպական հեռավար և էլեկտրոնային ուսուցման ցանցի» (EDEN) կազմակերպած վեբինարը «Ուսումնառության պլանավորում՝ առերեսվելով փոթորկին» թեմայով:
Վեբինարը վարեց EDEN-ի նախագահ դոկտոր Սանդրա Կուչինա Սոֆթիչը: Բանախոներն անդրադարձան ավանդական ուսումնառության միջավայրի անցմանն առցանց ձևաչափին՝ որպես անհրաժեշտ քայլ համաշխարհային համավարակին արձագանքելու և ուսումնառությունն ապահովելու համար:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ.Եվա Թորոսյանը, Կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, Միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը, «Հայբուսակ» Բժկական ինստիտուտի տնօրենի տեղակալ կենս.գ.թ. Տիգրան Պետրոսյանը և ինստիտուտի դասախոս կենս.գ.թ. Մարինե Նալբանդյանը:


