
Ս.թ. ապրիլի 8-ին տեղի ունեցավ Կրթության որակի ապահովման տնօրեն, բ.գ.թ Եվա Թորոսյանի հանդիպումը «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն մ.գ.թ. Մերի Բալայանի և Ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Ակադեմիայի տնօրեն Մ. Բալայանը ներկակացրեց վերակազմավորված Ակադեմիայի գործունեությունը:
ԿՈԱԿ տնօրեն Ե. Թորոսյանը ներկայացրեց կրթության որակի բարելավմանը միտված առաջիկա աշխատանքները վերակազմավորված Ակադեմիայի հետ՝ ընդգծելով յուրաքանչյուր մասնակցի դերն ու անելիքները:
Հանդիպմանը մասնակցեցին նաև «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի գիտության գծով տեղակալ, բան.գ.թ. Մարիաննա Բալոյանը, Ակադեմիայի փոխտնօրեն Ստեփան Ոսկանյանը, մ.գ.դ, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը, Ակադեմիայի որակի պատասխանատու Արևիկ Խուգեյանը և ԿՈԱԿ մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:


