
Ս.թ. ապրիլի 6-ին տեղի ունեցավ Կրթության որակի ապահովման տնօրեն, բ.գ.թ Եվա Թորոսյանի և ԿՈԱԿ մասնագետ Մարիամ Հովհաննիսյանի հանդիպումը Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն ի.գ.թ. Լիանա Մալխասյանի, նույն տնօրենի օգնական Սաթինե Տերոյանի, ինստիտուտի որակի պատասխանատու Նարեկ Մարտիրոսյանի և ֆինանսատնեսական բաժնի ղեկավար Լևոն Թումանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերակազմավորված ինստիտուտի կարճաժամկետ պլանի կարևորագույն դրույթները, համալսարանի այլ ինստիտուտների հետ համատեղ նախագծերը (Ուսանողական պառլամենտ, Ուսանողական գիտական ընկերություն, հասարակական պատասպանատվություն, միջազգային ծրագրեր), ինչպես նաև ինստիտուտի ռեսուրսների հետագա հարստացումը:
Ե. Թորոսյանը ներկայացրեց կրթության որակի բարելավմանը միտված առաջիկա աշխատանքները վերակազմավորված Ինստիտուտի հետ: Շեշտադրվեց ՄԿԾ-ների արդիականացման գործընթացման գործընթացի մեջ արտաքին շահակիցների ընդգրկումը, գրապահուստային ֆոնդի համալրումը, գիտահետազոտական գործունեության իրագործումը և այլն:


