Միջոցառումներ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 7 ՆՈՐԸՆՏԻՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ս.թ. –ի մարտի 17-18-ը Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակը կազմակերպել էր կազմակերպել էր Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային երկօրյա հանդիպում:

Առցանց հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը:

Էրազմուս + ազգային գրասենյակի ծրագրերի համակարգող Լանա Կառլովան տեղացի և եվրոպացի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի և տարածաշրջանի երկրների մասնակցության վիճակագրական տվյալները Էրազմուս + ծրագրերին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Սիմուլյացիոն սարքավորումները բժշկական կրթության մեջ՝ հիվանդի խնամքի և որակի կատարելագործման համար» (SAFEMED+) դրամաշնորհային նախագիծը, որին ընդգրկված է նաև Երևանի «Հայբուսակ» համալսարանը:

ԵՀՀ-ից հանդիպմանը մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ.Եվա Թորոսյանը, Կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, «Հայբուսակ» Բժկական ինստիտուտի տնօրեն Յանինա Մարինոսյանը, «Հայբուսակ» Բժկական ինստիտուտի տնօրենի տեղակալներ Նարինե Մարտիրոսյանը և կենս.գ.թ. Տիգրան Պետրոսյանը, ինստիտուտի դասախոս կենս.գ.թ. Մարինե Նալբանդյանը, Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ. Լիանա Մալխասյանը, Միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը և ռուսաց լեզվի և համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ Մարաիաննա Բալոյանը:

Կիսվել