
Ս.թ. փետրվարի 5-ին ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը մասնակցեց DIGI-HE վեբինարներ. Բարձրագույն կրթության թվայնացման ռազմավարական անդրադարձ խորագրով «Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում թվայնապես բարելավված ուսումնառության վերաբերյալ հարցման արդյունքներ» թեմայով վեբինարին, որը կազմակերպել էր Եվրոպական համալսարանների ասոցիացիան:
Վեբինարի ընթացքում վարողները կրկին անդրադարձան DIGI-HE նախագծին և ներկայացրին թվայնապես բարելավված ուսումնառության վերաբերյալ հարցման արդյունքները: Վարողները անդրադարձան Եվրոպայում հարցման մասնակիցների մոտեցումներին խառը ուսումնառության, հիբրիդային ուսումնառության, առցանց որակավորվորման դասընթացների, կարճաժամկետ դասընթացների և այլն կետերի վերաբերյալ: Նրանք ընդգեցին առցանց դասավանդման ռազմավարական ծրագիր ունենալու կարևորությունը: Վարողները նաև ներկայացրեցին 2014 և 2020 թթ.-ի հարցումների արդյունքների տարբերությունները:


