Միջոցառումներ

ԵՀԱ ՎԵԲԻՆԱՐ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ.-ի նոյեմբերի 10-ին կայացավ վեբինար «Եվրոպական որակի ապահովման շրջանակի ներածություն» թեմայով, որը կազմակերպել էր Եվրոպական համալսարանների ասոցիացիան (ԵՀԱ):

Վեբինարը վարեցին ԵՀԱ-ի բարձրագույն կրթության քաղաքականության ղեկավար Թիա Լուկկոլան և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) տնօրեն Մարիա Քելոն: Բանախոսներն անդրադարձան որակի ապահովման չափանիշներին և ուղեցույցներին, ինչպես նաև սկզբունքներին, որակի մշակույթի զարգացմանը, ներքին և արտաքին շահակիցների պահանջներին և ակնկալիքներին, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրի (EQAR) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) գործունեությունների շրջանակին և այլն:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

Կիսվել