

«Եվրոպական հեռավար և էլեկտրոնային ուսուցման ցանցը» (EDEN) ս.թ. նոյեմբերի 3-ին «Եվրոպական առցանց ուսուցման շաբաթվա» շրջանակներում կազմակերպել էր վեբինար «Ձեր ուսանողներին առցանց գնահատելու գործնական և մանկավարժական միջոցներ» թեմայով:
Եվրոպացի բանախոսներն անդրադարձան իռլանդական փորձին՝ ներկայացնելով աշխատակազմի զարգացման ծրագիրը՝ թվային հմտությունները, մրցունակությունը և ինքնավստահությունը բարելավելու համար, այլընտրանքային գնահատման միջոցների օգտագործման մեջ քեյսերի ուսումնասիրության նշանակությանը, էլեկտրոնային պորտֆոլիոյի ցանցի կիրառումանն ու առավելություններին, որն ուսանողակենտրոն է և նպաստում է մոտիվացիայի և ներգրավվածության բարձրացմանը՝ առաջարկելով նորարարական գնահատում՝ աջակցելով ուսանողների ինքնուրույն ուսումնառությանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանությանը, առցանց ֆոկուս խմբերի ձևավորմանը, գնահատման և հետադարձ կապի ռեֆլեքսիայի ճկունությանը:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը, բժշկական ֆակուլտետի որակի ապահովման ավագ մասնագետ Լուսինե Գրիգորյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:
(Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև):


