Միջոցառումներ

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՎԵԲԻՆԱՐ

Երևանի «Հայբուսակ» համալսարանում վերսկսվել են պրոֆեսորադասախոսական կազմի համար Կրթության որակի ապահովման կենտրոնի վեբինարները:

Ս.թ. հոկտեմբերի 28-ին Զում հարթակի միջոցով կայացավ հումանիտար ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի Համար վեբինարը, որը վարեցին ուսումնամեթոդական բաժնի մեթոդիստ Լուսինե Էքմեքչյանը և ԿՈԱԿ մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը: Լուսինե Էքմեքչյանը «Ուսանողակենտրոն ուսուցում» թեմայի շրջանակներում ներկայացրեց ուսանողակենտրոն մոտեցման ձևավորումն ու զարգացումը, շեշտադրեց ուսանողակենտրոն ուսուցման առավելությունները թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի համար։ Մարիամ Հովհաննիսյանը ներկայացրեց «Կրթության որակի ապահովման կենտրոնի գործունեությունը» և, Կենտրոնի վերջին իրադարձություններին ծանոթանալու համար, խնդրեց այցելել համալսարանի կայքի ԿՈԱԿ բաժին կամ միանալ ֆեյսբուքյան խմբին։

Վեբինարի ավարտին վարողները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Կիսվել