Միջոցառումներ

ԷՐԱԶՄՈՒՍ+ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ՝ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ» (C3QA) ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում ֆրանսաիկան համալսարանում ս.թ. սեպտեմբերի 26-ին կայացավ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի եզրափակիչ համաժողովը:
Համաժողովի մեկնարկին ելույթ ունեցան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Ժոնաթան Լաքոտը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Հայբուսակ համալսարանից համաժողովին մասնակցեցին Կարիերայի կենտրոնի ղեկավար և Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ (ՄԿԾ-ների գծով) Նարինե Հովսեփյանը, Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, նույն կենտրոնի հարցումների բաժնի պատասխանատու Արշալույս Հարությունյանը, Ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Սեդա Աբրահամյանը և Միջազգային կապերի բաժնի մասնագետ Լիլիթ Պետրոսյանը:

Կիսվել