
2018 թ.-ի նոյեմբերի 27-ին և 28-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ սեմինար, որը նվիրված էր բուհերում ձեռնարկատիրական հմտությունների և ճկուն մտածողության զարգացմանը:
Սեմինարը վարեց Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր, ԼԵԳՈ լուրջ խաղեր և խաղայնացման տեխնիկայի վերապատրաստող, իր նորարարական ծրագրերի կառավարմամբ և առարկաներով հանրաճանաչ Պերե Խուարեսը:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից սեմինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրոսներ Սիրան Մաթևոսյանն ու Ալլա Հմայակյանը:


