Միջոցառումներ

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» ԹԵՄԱՅՈՎ

2018 թ.-ի նոյեմբերի 8-ին և 9-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հայկական բուհերում կրթական ծրագրերի ուսումնառության և ուսուցման կառուցվածքը» թեմայով միջազգային սեմինար, որը վարեց Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի Կիրառական գիտությունների համալսարանի դասախոս, Բոլոնիայի փորձագետ և Եվրոպական որոկավորումների շրջանակի համանախագահող պարոն Ֆոլկեր Գեմլիխը:

Երևանի Հայբուսակ համալսարանից սեմինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրոսներ Սիրան Մաթևոսյանն ու Ալլա Հմայակյանը:

Կիսվել