Շտեմարանները հասանելի են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ինչպես ընթերցման, այնպես էլ հոդվածների հրապարակման հնարավորությամբ։
🔹Դրանք ներառում են ավելի քան 160 գիտական ամսագիր (1994–2025թթ․)՝ բժշկության, կենսաբանության, դեղագործության, բժշկական և կանաչ քիմիայի, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտների վերաբերյալ։
🔹 125 ամսագիր ինդեքսավորված է Scopus-ում և ScienceDirect-ում։
🔹 Շնորհիվ Elsevier-ի հետ պայմանագրի՝ հայ հեղինակները կարող են անվճար հրապարակել իրենց գիտական հոդվածները (մինչև տարևերջ), ինչը սովորաբար արժե շուրջ 4000 USD։
💻 Շտեմարաններ կարելի է մուտք գործել միայն «Հայբուսակ» համալսարանի գրադարանի համակարգիչներից։
🔗 Ամբողջ հարթակը՝ https://www.eurekaselect.com/
🔗 Ամսագրերի կատալոգը՝ https://www.benthamscience.com/…/JournalCatalog2025.pdf
🔗 Ամսագրեր ըստ այբբենական և առարկայական դասակարգման՝ https://benthamopenscience.com/browse-journals-by-title/A/
📢 Շտապեք օգտվել այս բացառիկ հնարավորությունից։


