Գիտաժողովի մասնակցության հրավեր

Գիտաժողովի մասնակցության հրավեր

Հարգելի՛ ուսանողներ, գործընկերներ, հետազոտողներ,

Երևանի Հայբուսակ համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիան հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ռոսլինը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովին, որը կկայանա մայիսի 20-22-ը։ Գիտաժողովի նպատակն է`ուսումնասիրել և վերլուծել միջնադարյան հայկական մանրանկարչության մեծագույն վարպետ Թորոս Ռոսլինի արվեստը, նրա ստեղծագործական ժառանգությունը, ազդեցությունը հայկական ու համաշխարհային մշակույթի վրա, ինչպես նաև նրա ժամանակաշրջանը՝ պատմական, տնտեսական, իրավական և այլ տեսանկյուններից։

Գիտաժողովին զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է՝

Զեկուցման վերնագիր – Ներկայացրեք Ձեր զեկույցի հստակ և ամփոփ վերնագիրը։

Թեզիս (ամփոփում) – Զեկուցման համառոտ նկարագիր (1-2 էջ), որը ներկայացնում է դրա հիմնական գաղափարները, թեման և մոտեցումը։

Անձնական տվյալներ – Անուն, ազգանուն, գիտական աստիճան (եթե կա), աշխատավայր կամ կազմակերպություն, կոնտակտային տվյալներ (էլ. հասցե, հեռախոսահամար)։

Վերջնաժամկետ – Զեկույցի վերնագիրը և թեզիսը պետք է ուղարկվեն մինչև ապրիլի 4-ը science@haybusak.am էլ.

հասցեին։

Զեկուցումների ծավալը՝ – 6-10 էջ

Տեխնիկական պահանջներ՝

• համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր,

• լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ,

• տեքստի տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12,

• տողերի հեռավորությունը՝ 1,5,

• պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա հետևյալ հեռախոսահամարով՝ (096)-40-20-99:

Ձեր մասնակցությունը կնպաստի գիտական հետազոտությունների խորացմանը և միջնադարյան արվեստի նորովի ուսումնասիրությանը։

Հարգանքներով՝

Գիտաժողովի կազմկոմիտե

Ներբեռնել

Կիսվել