Լուրեր

«Արևելյան գործընկերության երկրների համալսարանների արդիականացմանը խթանող կայունության ևմիջազգայնացման» ծրագրի մեկնարկային հանդիպումը Տերամոյի համալսարանում

«Արևելյան գործընկերության երկրների համալսարանների արդիականացմանը խթանող կայունության ևմիջազգայնացման» ծրագրի մեկնարկային հանդիպումը Տերամոյի համալսարանում

Երևանի Հայբուսակ համալսարանի Բժշկական ինստիտուտի տնօրենի տեղակալ Տ․ Պետրոսյանը, զարգացման և կրթության որակի ապահովման (ԶԿՈԱ) գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, ու ԶԿՈԱ պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը ս․թ․ հունվարի 25-26-ը Իտալիայի Տերամոյի համալսարանում մասնակցեցին Էրազմուս+ կարողությունների զարգացում «Արևելյան գործընկերության երկրների համալսարանների արդիականացմանը խթանող կայունության և միջազգայնացման» (SIN-NEC) ծրագրի մեկնարկային հանդիպմանը, որի համակարգողը Տերամոյի համալսարանն է։ Ծրագրում ընդգրկված են ավստրիական, իտալական, հայկական, ուկրաինական բուհեր և թվային տեխնոլոգիաների և երիտասարդական կազմակերպություններ։ Ծրագրի նպատակն է նպաստել հայկական և ուկրաինական բուհերի միջազգայնացմանը։ Հանդիպումներին որոշվեց ծրագրի աշխատանքային խմբերի կազմը հստակեցնել և փետրվարից շարունակել ինտենսիվ աշխատանքները։

Կիսվել