Դասընթացներ

«Շրջված դասարան» մոդելի կիրառման քննարկում

«Շրջված դասարան» մոդելի կիրառման քննարկում

Փետրվարի 1-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ քննարկում «Շրջված դասարան մոդելի կիրառման առավելությունները և սահմանափակումները» թեմայով։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Էրազմուս+ PRINTel նախագծի շրջանակում կազմակերպված այդ հանդիպման նպատակն էր մասնակիցներին խմբային աշխատանքի միջոցով փոխանցել ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքները։

ԵՀՀ-ից քննարկմանը մասնակցեցին Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի պատասխանատու ու ՄԿԾ-ների աշխատանքային խմբի ղեկավար Ն․ Հովսեփյանը, Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ղեկավար Մ․ Մաթոսյանը ու Զարգացման և կրթության որակի ապահովման համակարգող Մ․ Հովհաննիսյանը։

Կիսվել