օնլայն դիմում
Դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։ Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության կարգին համապատասխան, որը հաստատված է ՀՀ կառավարության կողմից։
Դիմորդը համալսարանի 1-ին կուրս է ընդունվում հարցազրույցի արդյունքների հիման վրա՝ անգլերեն, քիմիա և կենսաբանություն առարկաներից։ Հարցազրույցն անցկացվում է հանրակրթական դպրոցի ավարտական քննությունների ծրագրի շրջանակում։ Ուսուցման լեզվին չտիրապետող դիմորդները կարող են ընդունվել նախապատրաստական դասընթացի։
Օտարերկրյա ուսանողների համար ուսուցումն իրականացվում է անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։
Երևանի «Հայբուսակ» համալսարանն առաջարկում է նաև նախապատրաստական դասընթաց, որի ուսման վարձը կազմում է 1500 ԱՄՆ դոլար տարեկան։
Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ
Դիմում՝ ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ համաձայն կից ձևի։
Նախարարության կողմից տրամադրվող հարցաթերթիկ՝ համաձայն կից ձևի։
Անձնագրի պատճեն։
Հայկական սփյուռքի ներկայացուցիչ դիմորդների համար՝ ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով հաստատված պատճեն կամ մկրտության վկայական։
Վերջին ավարտական փաստաթղթի (դիպլոմի)՝ գնահատականներով պատճեն՝ APOSTILLE-ով կամ հյուպատոսական վավերացմամբ։ Դիպլոմի պատճենի հայերեն, անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը պետք է վավերացված լինի նոտարի կողմից։
8 լուսանկար՝ 3×4 սմ չափսի։
Առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք (կարող է տրամադրվել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից)։
Ինքնակենսագրություն (CV)՝ ռուսերեն կամ անգլերեն լեզվով՝ համաձայն կից ձևի։
Նշում
Դպրոցական փաստաթղթերի պատճենները պետք է վավերացվեն նոտարական կարգով։
Եթե դիմորդը այն երկրի քաղաքացի է, որը միացել է Ապոստիլի մասին կոնվենցիային, ապա միջնակարգ կրթության ավարտական վկայականի (դիպլոմի) բնօրինակը պետք է հաստատված լինի Apostille-ով։
Եթե դիմորդի երկիրը չի միացել Ապոստիլի մասին կոնվենցիային, ապա միջնակարգ կրթության ավարտական վկայականի (դիպլոմի) բնօրինակը պետք է վավերացվի տվյալ երկրում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կամ հյուպատոսարանում։
Եթե դիմորդի երկրում ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն չկա, ապա միջնակարգ կրթության ավարտական վկայականը պետք է վավերացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։
ԿԱՐՈՂ ԵՔ ՆԵՐԲԵՌՆԵԼ PDF ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար
Ինչպե՞ս ընդունվել համալսարան։
Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի , որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ե՞րբ կարելի է դիմել համալսարան ընդունվելու համար։
Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր ՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի
Ո՞ւր դիմել կամ գրել ընդունելության վերաբերյալ հարցերով։
Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստան մուտք գործելու համար։
Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթեի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին ։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլէկտրոնային վիզայով ՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը
Որո՞նք են այլ բուհից տեղափոխվելու կամ վերականգնվելու վերջնաժամկետները։
Առաջին կիսամյակի համար դիմելու ժամկտներն են ՝ օգոստոսի – 15-ը
Սեպտեմբերի 14 ։ Երկրորդ կիսամյակի համար դիմելու ժամկետները – հունվարի 15-
փետրվարի 14-ը ։