Իրավունքի և միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Ինստիտուտում մասնագիտական կրթությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին /ECTS/, ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատած ՄԿԾ-ին համապատասխան՝ պրոֆեսորադասախոսական որակյալ կազմի կողմից, օժտված տեսական  և պրակտիկ գիտելիքներով։

Իրավագիտության ֆակուլտետը ստեղծվել է 1991 թվականին, իսկ  2014թ. վերանվանվել է իրավագիտության և միջազգային հարաբերությունների:

Ինստիտուտում ձևավորված ուսանողամետ քաղաքականության արդյունքում շեշտադրում է կատարվում դասավանդման և ուսումնառության մեթոդաբանությանը, կրթական վերջնարդյունքների ձևավորմանը, անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և կարողություններով մասնագետներ պատրաստելուն՝ ազգային և միջազգային աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։

Ինստիտուտում գործում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հիմնադրած իրավաբանական կլինիկան, որտեղ ուսանողները ստանում են հիմնարար գիտելիքներ, ձեռք բերում գործնական հմտություններ, իրավական գիտելիքները կիրառելու կարողություններ` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

Ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների,  ՀՀ իրավապահ մարմինների, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, ՀՀ Փաստաբանների պալատի, մասնավոր փաստաբանական գրասենյակների, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան և մշակույթի կենտրոնի, ՀԿ սեկտորի և այլ մասնագիտացված կառույցների հետ: Ուսանողների գործնական պարապմունքները իրականացվում են պետական մարմիններում։

Ինստիտուտի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։

մասնագիտություններ

Բակալավրիատ «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա ուսուցման տևողությունը՝ 4 տարի

Բակալավրիատ «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի հեռակա ուսուցման տևողությունը՝ 5 տարի

Մագիստրատուրա «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի առկա ուսուցման տևողությունը՝ 2 տարի

Բակալավրիատ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության բակալավրիատի առկա ուսուցման տևողությունը՝ 4 տարի

Մագիստրատուրա «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության մագիստրատուրայի առկա ուսուցման տևողությունը՝ 2 տարի

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Անձնակազմ

Լիանա Մալխասյան

Ինստիտուտի Տնօրեն

Տերոյան Սաթենիկ

Ինստիտուտի տնօրենի օգնական

Պիպոյան Սյուզաննա

Իրավաբանական կլինիկայի համակարգող
Կրիմինալիստիկայի լաբորատորիա
Ավելին
Իրավաբանական կլինիկա
Ավելին
Փաստաբանական գրասենյակ
Ավելին
Իրավագիտություն և միջազգային հարաբերությունների ինստիտուտ
ՖակուլտետներՕտարերկրյա ուսանողներինՍփյուռքի և ԱՊՀ ուսանողներՀայաստանի ուսանողներինՄագիստրատուրա

Իրավագիտություն

$2000

500․000֏

450․000֏

330․000֏

Միջազգային հարաբերություններ

$2000

500․000֏

450․000֏

330․000֏

Իրավագիտություն և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ֆակուլտետներ

Հաճախ տրվող հարցեր

«Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտում կրթությունը
կազմակերպվում է «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» կրթական
ծրագրերով՝ բակալավրիատում և մագիստրատուրայում:

Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է՝ առկա ուսուցման դեպքում, 5 տարի՝
հեռակա ուսուցման դեպքում:
Մագիստրատուրայում կրթության տևողություն 2 տարի է:

Մագիստրատուրայում կրթությունը իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով: