Տնօրենի ուղերձ

Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ և աշխատակիցներ, գործընկերներ, շրջանավարտներ և համալսարանի բարեկամներ,

Ողջունում ենք ձեզ Երևանի Հայբուսակ համալսարանի պաշտոնական կայքում։

Ավելի քան երեք տասնամյակ Հայբուսակը կրթության և գիտության ոլորտում իր առաքելությունն իրականացնում է՝ համադրելով ավանդույթը, ժամանակակից կրթական մոտեցումներն ու ժամանակի պահանջները։ Այսօր մեր համալսարանը ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև մասնագիտական ու անձնական զարգացման, ստեղծագործ մտքի և նոր հնարավորությունների միջավայր է։

Մեր աշխատանքի կենտրոնում ուսանողն է։ Մենք ձգտում ենք ստեղծել կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, զարգացնել մասնագիտական կարողությունները, ազատ մտածել, ստեղծագործել և վստահորեն կառուցել իր ապագան։

Մենք կարևորում ենք կրթության որակը, գիտահետազոտական գործունեությունը, միջազգային համագործակցությունը և ակադեմիական արժեքները։ Միաժամանակ հավատում ենք, որ համալսարանի հաջողությունը չափվում է ոչ միայն իր շրջանավարտների մասնագիտական ձեռքբերումներով, այլև այն արժեքներով, որոնք նրանք իրենց հետ տանում են հասարակություն։

Եկե՛ք միասին քայլենք այս ճանապարհով՝ զարգացնելով Հայբուսակը, բացահայտելով նոր հնարավորություններ և գիտելիքը ծառայեցնելով մարդուն, հասարակությանը և ապագային։

Եկե՛ք կրթենք ոչ միայն լավ մասնագետների, այլև լավ մարդկանց։ Եվ ամենակարևորը՝ հավատանք, որ կրթության միջոցով հնարավոր է փոխել մարդուն, հասարակությունն ու ապագան։

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

Երևանի Հայբուսակ համալսարանի տնօրեն