Օտարերկրյա ուսանողներ

Երևանի «Հայբուսակ» համալսարանը կարևորում է միջազգային ուսանողների ներգրավումն ու բազմամշակութային ակադեմիական միջավայրի ձևավորումը։

Համալսարանի գործունեության 35 տարիների ընթացքում «Հայբուսակում» կրթություն են ստացել ուսանողներ աշխարհի ավելի քան 30 երկրներից։ Միջազգային ուսանողների ներկայությունը համալսարանական համայնքի կարևոր բաղադրիչն է՝ նպաստելով տարբեր մշակույթների և ակադեմիական փորձի փոխանակմանը։

«Հայբուսակ» համալսարանը կրթական գործընթացում կիրառում է Բոլոնյան համակարգի սկզբունքները, որոնք նպաստում են կրթական համակարգերի համադրելիությանը, ակադեմիական շարժունակությանը և ուսումնառության արդյունքների ճանաչմանը։

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար

Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի , որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր ՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի

Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236

Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթեի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին ։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլէկտրոնային վիզայով ՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը

Առաջին կիսամյակի համար դիմելու ժամկտներն են ՝ օգոստոսի – 15-ը
Սեպտեմբերի 14 ։ Երկրորդ կիսամյակի համար դիմելու ժամկետները – հունվարի 15-
փետրվարի 14-ը ։